ՊԵԿ նախագահի խոսքով` ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է

Ամենադիտվածներ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է ստվերային տնտեսությանը.

«Մենք ունենք Ազգային վիճակագրական ծառայություն, որի տեղեկատվությունն ենք պարտավոր ընդունել որպես մեր ներքին վարչարարության հիմք: ԱՎԾ-ի հայտարարության մեջ մեթոդաբանության խնդիր կա, թե ինչ բան է հաշվառվող տնտեսությունը, ինչ բան է ստվերային տնտեսությունը: Կարող է նույնիսկ 50 և 22 տոկոսը համադրելի չլինեն: Վարչապետի ելույթում հնչեցրած 50 տոկոսը, հնարավոր է, ինչ-որ միջազգային կազմակերպության գնահատական է»:

Նա նշեց, որ այս պահին ՊԵԿ-ը փորձում է ունենալ օնլայն ռեժիմով հարկային ստվերի գնահատման համակարգ, դա կարող է լինել 1 կամ 1,5 տարվա ընթացքում: Ըստ Դավիթ Անանյանի՝ ինքը գիտի, թե որ ոլորտներում իրական ստվերի բացահայտման ինչպիսի գործիքակազմ կա:

Նա նշեց, որ ՀՀ տնտեսության ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է, և որ խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ցածր է:

Ամենաթարմ