fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը երկու տրանսֆերային թիրախ ունի

The Independent-ը հաղորդում է, որ ՄՅՈւ-ն  Ուլե Գունար Սուլշերին տրամադրելու է նրան անհրաժեշտ գումարը տրանսֆերներ իրականացնելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» համար առաջնային են լինելու «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի և «Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերները գնելը:

«Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է գերազանցել ակումբի տրանսֆերային ռեկորդը , քանի որ  այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի տրանսֆերը կարող է 100 միլիոն եվրոյից ավելի արժենալ:

Հիշեցնենք, որ «Յունայթեդը»  Պոլ Պոգբային գնել է 105 միլիոն եվրոյով և դա հանդիսանում է ակումբի տրանսֆերային ռեկորդը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ