fbpx
Տնտեսություն

ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն թեմայով դասընթացին

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով առցանց դասընթացին։

«Միջազգային փորձի ուսումնասիրման և մաքսային ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով կազմակերպված դասընթացն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների և Նիդերլանդների Թագավորության տվյալների վերլուծաբանների կողմից։ Ներկայացվել են մաքսային ռիսկերի կառավարման մարտահրավերները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ազգային և միջազգային տվյալների շտեմարանների մշակման և վարման գործընթացները։ Ներկայացվել են նաև մաքսային ոլորտում տվյալների վերլուծության հիմնական գործընթացները, այդ թվում՝ մեքենայական ուսուցման կիրառման փորձը։

Դասընթացն իրականացվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը։ Ներկայումս «Մերկատոր» ծրագրին անդամակցած բոլոր 57 պետությունների մաքսային ծառայությունների միջև իրականացվում է արդյունավետ համագործակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ