Հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ տարածքից չարտահանելու դեպքում կծագեն պարտավորություններ:
«Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, որի արդյունքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։
- ՊԵԿ-ը հարկայինում ցանկանում է փորձնակ ներգրավվել․ կազմակերպվում է անվճար դասընթաց
- Ի՞նչ փոփոխություն է արվել հարկային գործակալների աշխատանքում․ ՊԵԿ հայտարարությունը
Ֆիզիկական անձանց համար բացասական ֆինանսական հետևանքները կանխելու նպատակով՝ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։