fbpx
Կառավարություն

ՊԵԿ-ը հարկայինում ցանկանում է փորձնակ ներգրավվել․ կազմակերպվում է անվճար դասընթաց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչությունում որպես փորձնակ ներգրավվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ երկուսից երեք ամիս տևողությամբ:

Այս մասին Azat.tv-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշվում է, որ դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները գործնական կարողություններ ձեռք բերելու համար կանցնեն փորձաշրջան ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության տարբեր բաժիններում: Փորձաշրջանի ավարտից հետո փորձնակները կարող են մասնակցել համապատասխան թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին: Մրցույթները հայտարարվելու են ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան բաժիններում թափուր պաշտոնները համալրելու համար:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Նշվում է նաև, որ դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց կենսագրական տվյալները (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմ(ներ)ի պատճեները ուղարկել trainingcenter@taxservice.am էլ. փոստի հասցեին մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը (փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով): Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կներառվեն դասընթացի մասնակիցների ցանկում:

Դասընթացի մեկնարկի մասին ՊԵԿ-ը լրացուցիչ կտեղեկացնի: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 544 988 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ