Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ոլորտային հանդիպումները հարկ վճարողների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն համապատասխան ոլորտում առկա խնդիրները:
Այսպես, փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին նախատեսվում է հանդիպում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ:
Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին նախատեսվում է հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ:
Հանդիպումները կանցկացվեն կոմիտեի՝ ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում գտնվող դահլիճում:

