Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում կայացել է Chanel-ի ցուցադրությունը, որին աստղերը ներկայացել են ինքնատիպ կերպարներով։
Բոլորի հայացքներն ուղղված էին 49-ամյա Պենելոպե Կրուսին, ով ընտրել էր 80-ականների խորհրդանշական ոճը, գրում է Daily Mail-ը։ Հմայիչ դերասանուհին կրում էր կաշվե մինի կիսաշրջազգեստ, որը համադրել էր ուլունքավոր գոտիով եւ օձիքով վերնաշապիկով:
Նա մազերը կտրել է կարճ բոբ ոճով եւ կրում էր սեւ բարձրակրունկներ: Իհարկե, նրա ձեռքին փայլում էր Chanel-ի դասական պայուսակը։
28-ամյա Ջիջի Հադիդը պոդիումով քայլել է էլեգանտ սեւ անսամբլով, որը համադրել էր ոսկյա զարդերով:
Chanel-ը հավատարիմ է մնացել իրեն բնորոշ դասական ոճերին, որտեղ հիմնական թեմաներն արված էին յասամանագույն, սեւ եւ սպիտակ գույների մեջ: