fbpx
Աշխարհ

Փենսն ու Ջուլիանին չեն համագործակցի Կոնգրեսի հետ նախագահի իմպիչմենտի հարցում

Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի հետ կապված՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հրաժարվել են համագործակցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Պենտագոնը նաև հավելել է, որ չի պատասխանի օրենսդիրների հարցումներին, որոնք վերաբերում են Թրամփի՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելուն: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը վճռական է դանդաղեցնել իմպիչմենթի հետաքննությունը:

«Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտման ապացույցները շարունակում են ի հայտ գալ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հայտնել է, որ Կոնգրեսը հետաձգել է Թրամփի իմպիչմենթի գործընթացի քվեարկությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ