ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հաստատել է, որ Պենտագոնը դիտարկում է Մերձավոր Արևելք հավելյալ զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի հետ լարվածության պայմաններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Շանահանը հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ այս փուլում զորքերի կոնկրետ քանակ է դիտարկվում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնը դիտարկում է Մերձավոր Արևելք 5-10 հազար զինվորականներ ուղարկելու հնարավորությունը: