fbpx
Աշխարհ

Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել նկարահանման ժամանակ

Դերասան Դենիել Քրեյգը գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում վնասված է ստացել և հիմա պատրաստվում է վիրահատության: Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը:

Ըստ տվյալների` դերասանը ոտքը վնասել է Ճամայկայում: Ենթադրվում է, որ նա վիրահատությունից հետո 2 շաբաթ վերականգնվելու է: Այժմ նկարահանումներն ընդհատվել են:

Չնայած այս խնդիրներին, ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը չի փոխվել, ստեղծողները վստահ են, որ նախատեսված ժամկետներում կավարտեն նկարահանման աշխատանքները:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 8-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ