fbpx
Աշխարհ

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ ընդհատակյա ցանցի հզորացման մասին

«Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն 5 տարի իրականացնում են Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Եռամսյակի ընթացքում (2019-ի ապրիլ-հուլիս) «Իսլամական պետությունը» շարունակել է տարածքները սեփական ուժերով պահելու մարտավարությունից անցումը Սիրիայում ապստամբական շարժմանը եւ ամրապնդել է իր ապստամբական հնարավորությունները Իրաքում: «Անխախտ վճռականություն» գործողության հրամանատարության տվյալներով՝ ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, մահապարտ ահաբեկիչների առևանգումներ և գյուղատնտեսական մշակաբույսերի հրդեհումներ, ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:

Բացի դրանից՝ ԻՊ-ը վերածնվող բջիջներ է ստեղծել Սիրիայում և ձգտել է ընդլայնել իր հրամանատարական և վերահսկիչ կետերը Իրաքում»,-նշվում է զեկույցի անոտացիայում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԻՊ-ն վերականգնում է իր ֆինանսական ցանցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ