fbpx
Սպորտ

Տեղափոխվելով «Սան Պաուլու»՝ չեմ ցանկանում պարզապես գումար աշխատել. Ալվես

Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ, «Սան Պուլուի» նորեկ Դանի Ալվեսը հայտնել է, որ երազում է ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնությանը մասնակցելու մասին: Այս մասին գրում է AS-ը:

«Երազում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներս ու հավաքականի մարզիչները վստահ լինեն իմ ուժերի վրա: Ես ունեմ նպատակներ, որոնք դեռ պետք է կյանքի կոչեմ»,- ասել է նա:

Անդրադառնալով «Սան Պաուլու» տեղափոխությանը՝ 36-ամյա պաշտպանը նշել է, որ շատ ապացուցելու բան ունի բոլորին:

«Տեղափոխվելով «Սան Պաուլու»՝ չեմ ցանկանում պարզապես գումար աշխատել: Ես ավելի քան մոտիվացված եմ և շատ բան ունեմ բոլորին ապացուցելու»,- ասել է Ալվեսը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ