Ամերիկյան «People» ամսագիրը հատուկ թողարկման «The Beautiful Issue» շապիկի վրա զետեղել է դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Գարների լուսանկարը: Շապիկը հրապարակվել է պարբերականի ինստագրամյան էջում:
Հրապարակման մեջ նշվում է, որ «հրաշալի դերասանուհի, ակտիվիստո և երեք երեխաների մայր Գարներն ամեն օր իր ավանդն է ներդնում աշխարհն ավելի լավը դարձնելու համար»: