fbpx
Հասարակություն

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Ապրիլի 25-ին, ժամը 09:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 182 հասցեի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Բ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, հարվածել կահույքի խանութի գովազդային վահանակին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ.Բ.-ն հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ: Համապատասխան հետազոտություն անցնելուց հետո քաղաքացին դուրս է գրվել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և ապամոնտաժել վնասված գովազդային վահանակը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ