«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, հայտնում է Don Balon-ը:
Աղբյուրի փոխանցմմաբ, ամռանը մադրիդյան ակումբը 26-ամյա հարձակվողի համար 120 մլն եվրո կառաջարկի և Կարիմ Բենզեմային:
Transfermarkt-ը, Նեյմարին 180 մլն եվրո է գնահատում, իսկ ֆրանսիացուն` 40 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն ակումբային մակարդակում 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ Բենզեման 34 խաղում դարձել է 17 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը։
