Աշխարհ

Կրեմլը գնահատել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հանդես գալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերով հայտնել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարակ պլանը կարող Է վերադառնալ ի շրջանս յուր, առկա Է դինամիկա և հույս, որ կհաջողվի իրադրությունը շտկել:

«Գլխավորն այն Է, որ, ըստ համալիր պլանի… կարող Է վերադառնալ, ամեն բան կարող Է վերադառնալ ի շրջանս յուր, առկա Է որոշակի դինամիկա: Եվ մենք հույս ունենք, որ կհաջողվի իրադրությունը դուրս բերել ներկայիս վիճակից»,-ասել Է Պեսկովը՝ խոսելով ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում արծարծված իրանական պրոբլեմատիկայի մասին: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ