Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է` Ղարաբաղում իրավիճակի սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում խորը վերլուծության և քննարկման թեմա է:
«Իհարկե, ներկա իրավիճակը, շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունները Կազմակերպության ներսում խորը վերլուծության և, իհարկե, հնարավոր քննարկման թեմաներ են: Մնացած մասով ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց ՝ բացառապես ելնելով նրանից, որ սա չափազանց զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է բացարձակ զգուշություն պահպանեն»,-նշել է Պեսկովը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: