Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում

Ամենադիտվածներ

Azat TV

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի  Պեսկովը ասել է` Ղարաբաղում իրավիճակի սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում խորը վերլուծության և քննարկման թեմա է:

«Իհարկե, ներկա իրավիճակը, շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունները Կազմակերպության ներսում խորը վերլուծության և, իհարկե, հնարավոր քննարկման թեմաներ են: Մնացած մասով ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց ՝ բացառապես ելնելով նրանից, որ սա չափազանց զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է բացարձակ զգուշություն պահպանեն»,-նշել է Պեսկովը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ