Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժում ստանալ կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Հարցին, թե ինչպե՞ս է նա իրեն զգում և արդյո՞ք պլանավորում է դուրս գրվել հիվանդանոցից, նա պատասխանել է, որ դեռ բուժվում է:
Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին:
Հայտնենք, որ Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր, Պեսկովից բացի, վարակվել էր նաև ՌԴ վարչապետը Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը վարակվել են կորոնավիրուսով: