Կառավարության նիստից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցել է լրագրողների հետ, որի ընթացքում Գրիգորյանին տրված հարցերից մեկը վերաբերվել է Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարության վերաբերյալ։
Հարցին ի պատասխան ԱԽ քարտուղարը նշեց, որ ադրբեջանական հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում ու Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնելու հայտ է ներկայացրել։
Գրիգորյանը ավելացրեց նաև, որ միջազգային հանրությունից այս հայտարարության վերաբերյալ արձագանքներ եղել են, սակայն նրանք հույս ունեն ավելի կոշտ արձագանքի, քանի որ հայտարարությունը ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև ամբողջ տարածաշրջանին ու ողջ մարդկությանը։
