Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն Ամերիկայի Գավաթ-2019-ի եզրափակչի՝ Պերուի հետ խաղին ընդառաջ մեկնաբանել է Նեյմարի բացակայությունը: Նշենք, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը մրցաշարը բաց է թողնում վնասվածքի պատճառով, որն ստացել էր Քաթարի հետ ընկերական խաղում:
Կազեմիրոյի խոսքով՝ Նեյմարը լավագույն բրազիլացի խաղացողն է: Եթե նրա հետ ամեն ինչ կարգին է, ապա նրան կանգնեցնելը գրեթե անհնար է:
«Բայց, իհարկե, Բրազիլիայի հավաքականն այլ մեծագույն խաղացողներ էլ ունի: Մենք հրաշալի ֆուտբոլիստներ ունենք: Եթե Նեյմարն այստեղ լիներ, մեզ համար շատ ավելի լավ կլիներ: Բայց նա կազմում չէ, և մենք պետք է առանց նրա գլուխ հանենք», – Կազեմիրոյի խոսքերն է մեջբերել Globo Esporte-ն:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթ-2019-ի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, «Մարականա» մարզադաշտում: