Պետք է բոլորս զուսպ արտահայտվենք․ Արսեն Սաֆարյանի կոչը Արեն Մկրտչյանին

Ամենադիտվածներ

Warner Bros․-ի ղեկավարը հայտարարել է DC կինոտիեզերքի ձախոխման մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարելու թեմային:

Պատգամավորը մասնավորապես նշել էր. «Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ-պապիկներից ոչնչով առավել չեք»։

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի հետ:

«Մենք միշտ էլ հարկեր վճարել ենք, էդ վերջին հայտարարությունները, թե շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր չեն վճարում, չի համապատասխանում իրականությանը», – նշեց երաժիշտը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ կերպ են վճարել հարկերը, երգիչն արձագանքեց. «Բոլոր համերգներից էլ, ամեն տոմսից էլ կամ մենք ենք վճարել, կամ մեր կազմակերպությունը համագործակցել է տարբեր դահլիճների, համերգը կազմակերպող տարբեր մարդկանց հետ, ովքեր ամեն տոմսից էլ հարկեր են վճարել: Այդպես պետք չէ նայել, որ ընդհանրապես ոչինչ չի արվել»:

Դիտարկմանը, թե խոսքը ոչ միայն համերգների, այլև տարբեր միջոցառումներում երգելու և դրանց միջոցով հավելյալ գումար վաստակելու մասին է, երգիչն արձագանքեց.

«Խնդրեմ, սարքեք մեխանիզմը, մենք էլ այդ մեխանիզմով շարժվենք, բայց ոնց հասկացա, հենց իրենք էլ չեն պատկերացնում մեխանիզմը»:

Սաֆարյանի խոսքերով՝ հայտարարություն անելուց առաջ պետք է ուսումնասիրել բնագավառն ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է պատգամավորի հայտարարությանը, Արսեն Սաֆարյանն ասաց.

«Իր գրելու տոնը հետաքրքիր չէր, այսինքն չի կարելի այդպիսի արտահայտություններ թույլ տալ, որովհետև դու խոսում ես մարդկանց մասին, ովքեր տարիներով աշխատել են իրենց բնագավառում և արդյունքներ են գրանցել: Դա դուր է գալիս ինչ-որ մարդկանց, թե ոչ, այլ խնդիր է»:

Երգիչն ընդգծեց նաև՝ հարկեր վճարելու գաղափարին բոլորն էլ կողմ են, բայց պետք չէ այդ կերպ արտահայտվել, հակառակ պարագայում կարող են նաև իր հասցեին նման կերպ արտահայտվել:

«Ես էլ կարող եմ այնպես արտահայտվել, որ դիմացինս թպրտա, բայց պետք է բոլորս զուսպ արտահայտվենք, եթե ասելիք ունենք, ձևակերպենք քաղաքակիրթ ձևով»:

Աղբյուրը՝ galatv.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();