Պետք է չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն. փոխվարչապետ

Հրապարակող՝

Կառավարությունը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին

Ամենադիտվածներ

Կառավարության ապրիլի 25-ին քննարկվեց կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ նախագիծ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քննարկման ժամանակ նշեց, որ ոլորտում որոշ չափով բարելավում կա, բայց նաև շարունակվում է իներցիոն գործընթացը, և խորքային փոփոխությունների կարիք կա:

Փոխվարչապետն ասաց, որ հիմնական ուղղությունը ոչ թե բուհերի վրա կենտրոնանալն ու տեղեր բաժանելն է, այլ շրջանավարտներին համապատասխան ոլորտներում սերտիֆիկատներ տալու վրա կենտրոնանալը. եթե պետությունը հարկ է համարում այս և այլ ոլորտներում ունենալ համապատասխան մասնագետներ, այդ սերտիֆիկատների միջոցով պետք է հնարավորություն տալ շրջանավարտներին դիմելու այն բուհը, որը կցանկանան:

Վարչապետը խնդրեց մանրամասնել իր ասածը, ինչին ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց, որ հիմա տեղերը տալիս են բուհերին՝ տարբեր մասնագիտություններով, չափաքանակներով, առաջարկում են՝ այդ բաշխումը չարվի, առաջարկում է չկանխորոշել՝ որ բուհին ինչքան տեղ են տալիս, այլ այդ տեղերը տալ դպրոցների լավագույն շրջանավարտներին՝ այն ուղղություններով, որ պետության համար գերակա ու կարևոր են համարվում, իսկ ապագա ուսանողներն էլ պետական ծառայության անցնելու հետ կապված որոշակի պարտավորություններ ստանձնեն:

«Այսինքն՝ չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն, կենտրոնանանք արդյունավետության ու այն ուղղությունների վրա, որ պետության համար են կարևոր, կարծում եմ՝ այս շրջանակում նաև այդ «Աշխատիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատաշուկայի վերլուծություններ ենք ունենալու: Դա կարելի է այս գլոբալ ռեֆորմի հիմքում դնել»,- ասաց նա:

Վարչապետը հարցրեց, թե որն է լավագույն շրջանավարտներին որոշելու մեխանիզմը:

Ավինյանն էլ պատասխանեց, որ կենտրոնացված քննությամբ է որոշվում, նաև շրջանավարտը պետք է որևէ մասնագիտությամբ ուսումնառությունը շարունակելու ցանկություն հայտնի:

«Այսինքն՝ դիմորդը բուհ է ընդունվում, մենք ասում ենք, որ ընդունված է, ինքն է ընտրում՝ որ բուհ, որ մասնագիտությամբ: Ենթադրվում է, որ ընթացքում էլ կարող է բուհը փոխել»,- նշեց վարչապետը:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս հարցը քննարկվում է նախարարությունում, դա ֆինանսական մոդելի փոփոխության հարց է, և այս մոդելն ինչ-որ չափով նաև այդ մոդելի տրամաբանության մեջ է:

Ամենաթարմ