Մեր ուղեղների արտահոսքին պետք է հակադրել ուղեղների ստեղծած արժեքի արտահանումը

Ամենադիտվածներ

Իրականությունից չենք խուսափի: Ինչքան էլ նենգաբար Շուշին հանձնեցին թշնամուն և ես համոզմունք ունեմ, որ դա արել է ռուսական կողմը՝ թշնամու հետ պայմանավորված, և չգիտեմ, թե քաղաքական պատասխանատուների՝ իշխանության և հակաիշխանության ինչպիսի մասնակցությամբ, բայց Շուշին և ամբողջ Արցախը հայկական է և մենք վերադարձնելու ենք:

Դա չի նշանակում, որ պատերազմ եմ հայտարարում և տաք գլխով գնում կռվելու, չնայած, որ դրան էլ պետք է պատրաստ լինել, այլ նպատակին հասնելու լիքը ուրիշ ճանապարհներ կան, եթե իրոք դա մեր ազգային նպատակ հայտարարենք:

Չնայած, որ հիմա պապանձվել են քաղաքական պատասխանատուները, քանի որ տանուլ են տվել ամբողջ համակարգով, գաղափարով ու հակագաղափարով, նույնիսկ ոմանք օտարների լծի տակ են տեսնում մեր փրկությունը, և բեմ են բարձրացրել ազգային ամեն բան օտարներին հանձնող քաղաքական դիակներին, բայց միևնունն է՝ մենք հաղթելու ենք, քանի որ գիտակցումը ուժեղացել է՝ մեր փրկությունը մենք ենք, մեր մշակույթն է, Զինված ուժերն են, որոնք զարգացնել կարող ենք թե՛ փակ, թե՛ բաց սահմաններով:

Պետք է հիմնվել բարձր արժեքների վրա և մեր ուղեղների արտահոսքին հակադրել ուղեղների ստեղծած արժեքի արտահանումը:

Այն քաղաքական միավորը, որն ի վիճակի եղավ առաջարկել ու իրականացնել այսպիսի քաղաքականություն, նա հաղթելու է ներքաղաքական պայքարում:

Այս պահին ես չեմ տեսնում նման քաղաքականություն առաջ տանող ուժ, խումբ կամ անհատ. մի մասը լուռ է՝ անհայտ է իմաստությունից, չուզողությունից, թե անկարողությունից (երևի բոլոր շերտերն էլ կան), մի մասը էշ-Մեր ուղեղների արտահոսքին պետք է հակադրել ուղեղների ստեղծած արժեքի արտահանումըէշ դուրս է տալիս, իսկ մնացածը փնտրտուքի մեջ է:

Չկան ճգնաժամեր, որոնց դիմադրելուց հետո չլինեն զարգցումներ: Անխուսափելիորեն գալու են մեր լավ օրերը: Զարգացումները կախված են մեզանից յուրաքանչյուրից:

Ամենաթարմ