fbpx
Սպորտ

Բավարիան միշտ պետք է համարվի Չեմպիոնների լիգայի ֆավորիտ․ Նագելսման

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում Միլանի «Ինտերի» դեմ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ։

«Մեր ակումբը միշտ պետք է համարվի Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ Բայց նաև կան մի քանի այլ հավակնորդներ ևս:

Ի վերջո, մենք պետք է ավելի քիչ խոսենք այդ մասին, և ավելին անենք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում կկայանա «Ինտեր»-«Բավարիա» հանդիպումը: Հանդիպումը նախատեսվում է սկսել Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ