Որոնք են ինսուլտի զարգացման հիմնական ախտանիշները

Ամենադիտվածներ

Որոնք են ինսուլտի զարգացման հիմնական ախտանիշները

Ինսուլտն անսպասելի չի լինում, դրան նախորդում են վառ ախտանիշներ, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Յուրի Սերեբրյանսկին «Народные Новости»-ին պատմել է, թե ինչպես ճիշտ կանխարգելել հիվանդությունները և թվարկել է այն հիմնական նշանները, որոնք կարող են ազդարարել ինսուլտի մոտենալու մասին։

Սերեբրյանսկին նշել է, որ ինսուլտի հիմնական ազդարարը իշեմիկ գրոհն է։ Այն արտահայտվում է ուժեղ գլխացավերով, գլխապտույտով, սրտխառնոցով և փսխումով։ Բացի այդ, հիվանդության զարգացման նշան են հիպերտոնիկ ճգնաժամերը՝ զարկերակային ճնշման կտրուկ աճով։

Գոյություն ունի ինսուլտի երկու տեսակ՝ իշեմիկ և հեմոռագիկ։ Իշեմիկ ինսուլտը տեղի է ունենում գլխուղեղի անոթների և քներակների խցանման հետեւանքով, ինչի պատճառով ուղեղի հատվածներում արյան հոսքը խախտվում է։ Հեմոռագիկ ինսուլտը կապված է արյունահոսության եւ արյունատար անոթի պատռվելու, գիտակցության կորստի, շարժողական ակտիվության խանգարման հետ»,- բացատրել է բժիշկը։

Սրտաբանի խոսքով՝ շատ կարևոր է ժամանակին բացահայտել հիվանդությունը և ինսուլտի տեսակը։ Դրա համար անհրաժեշտ է կատարել գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա և ՄՌՏ՝ անոթների վիճակը տեսնելու համար։

«Ինսուլտի կանխարգելումը հիպերտոնիայի բուժումն է։ Անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել իշեմիկ գրոհները։ Խնդիրների հայտնաբերման դեպքում պետք է խորհրդակցել նյարդաբանի հետ: Կարեւոր է վերահսկել խոլեստերինի նյութափոխանակության խախտումը: Բուժման և կանխարգելման ժամանակ կարևոր է հաշվի առնել բազմաթիվ պահեր։ Պետք է վարել առողջ ապրելակերպ, չհրաժարվել ֆիզիկական ակտիվությունից։ Շատ կարևոր է արյան ճնշման ուսումնասիրություններ անցկացնել՝ օրական տատանումներին հետեւելու համար: Այսպիսով, սկզբնական փուլերում հնարավոր է հայտնաբերել ինսուլտի հակվածությունը»,- ամփոփել է մասնագետը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();