fbpx
Իրավական

Երիտասարդը օտարերկրացի կնոջից փորձել է գողություն անել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողության փորձի հիմնավոր կասկածանքով, Հանրապետության հրապարակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա երիտասարդի, նաև բաժին են հրավիրել օտարերկրացի մի կնոջ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ երիտասարդը փորձել էր կնոջ պայուսակից գողանալ բջջային հեռախոսը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ