Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը օգոստոսի 27-ին Facebook-ի իր էջում կանխատեսել է, թե ինչ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմության կողմից ներքաղաքական կեղծ լարումները չսաստվեն։
- Ադրբեջանը հարվածում է խաղաղության օրակարգին․ Փաշինյան
- Թշնամին հետևում է ՀՀ-ի ներքաղաքական կյանքին ու ցանկացած լարման պարագայում գնում սադրանքի
«Եթե չկանխվի ներքաղաքական կեղծ լարումները, չսաստվեն ընդդիմադիր պատգամավորի աթոռը զբաղեցրած անձիք, հաջորդը անկլավների խնդրի առաջ կկանգնենք, մյուսը՝ Սյունիքի միջանցքի, երրորդը՝ Արցախի կարգավիճակի մոռացության, չորրորդը՝ ռազմագերիների վերադարձի, վերջինը՝ պետականության կորուստի առաջ:
Դեռ հնարավորությունը կա: Նախկինների ձեռամբ ընդդիմություն հռչակված ուժերը պետք է կա՛մ սթափվեն և իշխանության հետ անվտանգության ու պաշտպանության հարցում մեկտեղվեն, փորձեն աշխարհաքաղաքական բազմավեկտորություն մտցնել դաշտ, կա՛մ որևէ կերպ դուրս մղվեն խորհրդարանից, կա՛մ ձևավորվի այնպիսի առողջ ուժերից բախկացած ընդդիմություն, որն իշխանությանը հնարավորություն չտա սխալվելու, իսկ այդ ուժերին ստվերի ու թույլ չտա հանդես գալ ժողովրդի թեկուզ փոքր հատվածի անունից:
Կարծում եմ՝ վերջին մտքի իրականանալու պարագայում առաջին երկու մտքերը զուգահեռաբար կգործեն:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Անհրաժեշտ է, որ առողջ ուժերը՝ անձիք, կազմակերպություններ, նախաձեռնություններ գտնեն իրար, կոնսեսնուսի գան և գործեն, ժողովրդի լայն շերտերի խոսքը հասցնեն իշխանությանը, միջազգային հանրությանն ու նաև նախկիններին: Այսինքն, գեներացվի այն խոսափողը, որը մերան կդառնա ներհայաստանյան իրավիճակի հանգուցալուծման համար և հիմքեր կստեղծի աշխարհաքաղաքական բազմաբևեռ, արդյունավետ աշխատանքների համար:
Վստահ եմ, որ սրա կարիքն առաջին հերթին ունի պետությունը, որը գիտակցում են իշխանության առնվազն վերին շերտում: Սրա իրականացմանն առաջին խոչընդոտը հանդիսացել և հանդիսանալու է վերոգրյալ ընդդիմությունը և միգուցե իշխանության ներսում գործող որոշ թևեր: Դրանք այն ուժերն են, որոնք չեն ցանկանում Հայաստանը արտաքին և պաշտպանական գործերում հանդես գա բազմաբևեռ», – գրել է Այվազյանը:


