«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ընդգծել է ԱՄՆ-ի փորձի կիրառման կարևորությունը՝ անկախ դատական համակարգ, կրթական մեթոդներ, տեխնոլոգիական միջավայր և կիբերանվտանգության լուծումներ ստեղծելու համար:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծել է աշխարհի ամենաարդյունավետ դատական համակարգը․ մենք կարող ենք նրանից սովորել, թե ինչպես կառուցել անկախ դատարաններ։
ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր համալսարանները. այս հարցում համոզվել եմ ԱՄՆ համալսարանում սովորելու ու աշխատանքի իմ սեփական փորձով: Եկե՛ք կիրառենք նրանց կրթական մեթոդները։
ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունները փոխում են աշխարհը․ ինչո՞ւ ԱՄՆ փորձի հիման վրա չստեղծել նման ստարտափների զարգացման միջավայր այստեղ՝ Հայաստանում։
Կիբերանվտանգության և ռազմական ինովացիոն տեխնոլոգիաները, որոնք ԱՄՆ է ստեղծել, աշխարհում ապահովում են իրական արդյունքներ:
Խոսքը ոչ թե այն մասին է, որ փոքր երկիրը դառնա կրտսեր գործընկեր, այլ այն մասին, որ մենք կատարենք խելացի ընտրություն», – նշել է Թաթոյանը։
Թաթոյանը նաև կոչ է արել շարժվել սեփական ուժերով՝ զարգացնելով ազգային շահերը և տարածաշրջանային կայունությունը:

