Այսօր ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոսեց ազգային փոքրամասնություններից։
Նա ասաց, որ վերջին 30 տարում Կառավարությունը միշտ էլ ուշադրություն դարձրել է ազգային փոքրամասնություններին, բայց դա բավարար չի եղել, քանի որ կիրառված գործիքակազմերը արդյունավետ չեն եղել։
Բաքոյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա 5 տարիներին Կառավարությունն ավելի շատ ուշադրություն է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա ու շրջադարձային քայել է իրականացնելու այս ոլորտում։
Նա որպես օրինակ բերեց մի խնդիր, որ եզդիական համայնքը կազմում է 40 հազար մարդ, բայց եզդիերեն լեզվի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել։