Ավելի քան երկու շաբաթ Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան:
«Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը։ Մի՛ մնացեք անտարբեր, խնդրում եմ, բարձրաձայնեք հարցը՝ կյանքի ճանապարհը բացելու համար»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: