fbpx
Սպորտ

Լենգլեթը խոսել է Բարսելոնայում տիրող իրավիճակի, Անսու Ֆաթիի ու Գրիզմանի մասին

«Բարսելոնայի» պաշտպան  Կլեմենտ Լանգլեթը Tu Diràs de RAC1- ի հետ  զրույցում վերլուծել է ակումբում տիրող իրավիճակը, Անսու Ֆաթիի ներուժն ու Գրիզմանի մեկնարկը«Բարսելոնայում»:

Անդրադառնալով Գրիզմանին նշել է.

«Նա կհարմարվի «Բարսելոնային» իր տաղանդով և որակով: Նա ունի երեք գոլ և ցույց է տվել իր մակարդակը, բայց նա դեռ կարող է ավելի հանդես գալ իր անհավատալի տաղանդի շնորհիվ»:

«Կատալոնական» ակումբի վինգերի՝ Անսու Ֆատիի մասին ասել է.

«Դուք չեք կարող նրան ճնշման տակ դնել: Նա գոլի հեղինակ է դարձել «Կամպ Նոուում» … դրան հասնելը շատ դժվար է: Իր որակի շնորհիվ նա, անկասկած, կարող է լինել առաջինը թիմի կազմում: Կարծում եմ, որ նա լավ միջավայր է գտնվում, և նա ունի իրեն աջակցող ընտանիք, որը շատ կարևոր է»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ