Ի տարբերություն պայմանագրայինների, ժամկետային զինծառայողների առավելությունների մասին Արման Պետրոսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Երկարաժամկետ պատերազմում պայմանագրային բանակը երբեք չի կարող փոխարինել ժամկետային զինծառայողին։
Կետերով անդրադառնամ, թե ինչու․
1.Հոգեբանություն
Ժամկետայինը կռվում է հայրենիքի նկատմամբ պարտքից ելնելով, ոչ թե՝ աշխատավարձից։ Այսինքն՝ նրան դիրքում պահում է ոչ թե պայմանագիրը, այլ հայրենիքի, ընտանիքի ու իր արժանապատվության գիտակցումը։ Սրանից հետևություն պետք է անել, որ պատերազմը աշխատանք չէ։
2.Ֆինանսական և տնտեսական առումով
Պայմանագրային բանակը խաղաղ ժամանակ կարող է թվալ հարմար, բայց պատերազմում այն դառնում է պետության համար ծանր բեռ։
Երկար կռիվները հաղթում են ոչ թե ամենաթանկ բանակները, այլ՝ ամենադիմացկունները։
3.Ֆիզիկական դիմացկունություն
Ժամկետայինը երիտասարդ է, զանգվածային, արագ սովորող ու ծանր պայմաններին հարմարվող։ Պատերազմում հաղթում է նա, ով կարող է երկար մարտական գործողություններ վարել։
4.Մարտավարական գործոն
Ժամկետայինը կռվում է խմբով։
Նրա ուժը «մեկը մյուսի համար» սկզունքն է:
Սա է պաշտպանական պատերազմի հիմքը։
5.Փորձ
Վերջին հայ–ադրբեջանական բախումներում մենք բոլորս տեսանք՝ հենց ժամկետային զինվորն էր, որ կանգնեց մինչև վերջ։
Նրանց մարտական ոգին փաստ է, ոչ թե լոզունգ իրական Հայաստանի մասին։
6.Իսկ խնդիրը վերևում է
Այսօրվա քաղաքական ղեկավարությունն ի վիճակի չի բանակը բերել իրական մարտական պատրաստության։
Ոչ կամք կա, ոչ փորձ, ոչ պատերազմական մտածողություն։ Բանակը չի կարող ուժեղ լինել, եթե այն ղեկավարողները պատերազմը չեն ընկալում որպես գոյաբանականից գործոն դառնալու պայքար։
Այս ամենից հետևություն, որ երկար կռիվները հաղթում են ոչ վարձու տրամաբանությամբ, այլ պարտքի, զանգվածային ներգրավման և ազգային դիմադրության շնորհիվ։
Կայուն համակարգի հիմքում կանգնած է ժամկետային հայ զինվորը։

