fbpx
Կառավարություն

ԱԱԾ-ն երեք հիմնական ուղղություններով պետք է զբաղվի. Նիկոլ Փաշինյան

Ազգային անվտանգության ծառայության մարմիններից պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին մարմին, որը կլինի վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է:

«Նախկինում այս կարգավորման շրջանակում ՀՀ նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Օրենքով փոփոխություն է արվում, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարող է երկարացվել։

«Սա նաև ԱԱԾ-ի բարեփոխումների շրջանակներում է: Եկանք այն եզրակացության, որ արժե այս փոփոխությունն անել, այդ թվում՝ ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն տալով: ԱԱԾ-ն երեք հիմնական ուղղություններով պետք է զբաղվի, առաջինը՝ հակահետախուզություն, և այդ առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքար, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանություն»,- ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ