ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանրությանը տեղեկացրել է՝առաջիկա ամիսում ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի:
«Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում», – գրել է Գագիկ Սուրենյանը: