Պետք է պետություն կառուցենք, որ ազգն ապրի․ ոչ մի օտար դա մեր փոխարեն չի անելու․ Հրանտ Վարդանյան

Ամենադիտվածներ

Հրանտ Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է՝ երեսուն տարի ազգի հաշվին պետություն ենք խաղում:

«Պետք է պետություն կառուցենք, որ ազգն ապրի: Ոչ մի օտար դա մեր փոխարեն չի անելու:

Բավական է պրոլետարիատի մեջ առաջնորդներ փնտրենք,հերոսացնենք,տապալենք,որ նորից հերոսացնենք: Սրանք՝ օտարների անվերջանալի ծրագրերի, մանիպուլյաատիվ հնարքներից ու ձևերից են,որոնք փաթաթան է արվում ամբոխի վզին, որպեսզի կառավարվող գաղութ մնանք:

Քանի դեռ չենք հասկացել, որ պետություն ունենալու համար միայն գիտակներ ու գերազանց մասնագետներն են կարևոր, ոչինչ չի փոխվի:

Քանի դեռ պետության գլխավոր կերպարները, ոչ թե մասնագետն ու գիտակն է, այլ հռետորը,գավառամիտ կուսակցական լոզունգներ ասողն ու աթոռակռվի պատրաստ կուսակցապետները, ոչ մի լավ տեղ չենք կարող գնալ:

Մենք անվերջ տանուլ ենք տալու, քանի դեռ չունենք անսասան, պետական մտածելակերպ ունեցող հայկական ազգային անվտանգության համակարգ,քանի դեռ չունենք՝պետական մտածելակերպ ունեցող քաղաքական վերնախավ, որն երեսուն տարում այդպես էլ չձևավորեց:
Մենք տանուլ ենք տալու՝քանի դեռ պետական ինստիտուտների ճակատին դաջված չի՝ միայն ազայիգին ու ժողովրդավարական շահ հասկացողոթյունը:

Հ.Գ.
Քանի դեռ՝ մեր հեռացող ու մնացող կառավարիչների կախվածությունը այլ ժողովրդների, այլ պետությունների շահերից է բխելու՝մեզ հավերժ կպահեն տգիտոթյան ,փնթիության, գավառամիտ կառավարման մոդելների շրջանակում, իսկ մոդելի տեսակը ամեն անգամ կընտերն նորերը՝ըստ իրենց ենթադրվող ճաշակի ու մտքի կարողությամբ,այլ ոչ թե պետական անսասան ձևաչափի»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/grant.vardanyan/posts/4623068921068061

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();