Պետությունը դեռ պատրաստ չէ աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելուն

Ամենադիտվածներ

Պետությունը դեռ պատրաստ չէ աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելուն

Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը նախատեսում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որն էլ աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը դեռ իրատեսական չէ, քանի որ մեծ հարկային ծախս կլինի պետական բյուջեի վրա:

Այս մասին Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են արդյոք նախատեսել չհարկվող շեմ, նա շեշտեց, որ այն երկրներում,որտեղ իրականացվում է համահարթ տարբերակը, անպայման կիրառվում է չհարկվող շեմ:

Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելուն՝ Պողոսյանը նկատեց, որ դա շատ ծախսատար միջոցառում է:

«Եթե պարզ հաշվարկներ կատարելու լինենք, կտենենք, որ առնվազն 95 մլրդ դրամ հարկային ծախս է նստելու պետական բյուջեի վրա: Պետք է գնահատենք, թե արդյոք պատրա՞ստ ենք այդ ծախսը իրացնելու, թե ոչ: Մեր գնահատմամբ՝ այս փուլում պատրաստ չենք»,- ասաց փոխնախարարը:

Նա համաձայնեց այն թեզի հետ, որ եթե ունենք համահարթ դրույքաչափեր, ապա չհարկվող շեմի ներմուծումը պրոգրեսիվություն է հաղորդում համակարգին: Բայց միևնույն ժամանակ նկատեց, որ երևույթի մյուս կողմում կանգնած է շուրջ 95 մլրդ դրամ հարկային ծախս:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();