ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:
- Ամբողջապես պատվաստված է 876 951 քաղաքացի․ ԱՆ
- Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ծախսերի հաշվետվությունը
«Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

