fbpx
Առողջապահություն

Pfizer-ն ավատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող ընկերություններից մեկը՝ Pfizer-ը (BioNTech-ի հետ միասին), հայտարարել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։

Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ պատվաստանյութի արդունավետությունն այս պահի դրությամբ գնահատվում է 95 տոկոս։ Ավելի քան 43 հազար կամավոր փորձարկվողներից կորոնավիրուսով են վարակվել միայն 170-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստման առաջատարներից է նաև Moderna-ն, որի ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ