fbpx
Սպորտ

Պիկե. Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո (1:1) մեկնաբանել է գլխավոր մրցավար Մատեու Լաոսի աշխատանքը:

«Լաոսը տարօրինակ որոշումներ էր կայացնում, մեզ մնում էր միայն հարմարվել: Սերխիոն (Ռամոսը) պետք է երկրորդ դեղին քարտը ստանար, բայց ի՞նչ արած: Ընդհանուր առմամբ, մենք լավ հանդիպում անցկացրինք:

Գիտեինք, որ Լեոն մի փոքր անհանգստություն ուներ: Առջևում կարևոր խաղեր են, ու լավ կլինի՝ նա մոտենա դրանց առողջ ու պատրաստ:
Գիտեինք, որ եթե մասնակցեր ամբողջ հանդիպմանը, դա կարող էր վնասել իրեն: Լեոն գերադասեց խաղալ երկրորդ խաղակեսից: Մենք լավ արդյունքի հասանք, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,- Marca-ին ասել է կատալոնացին:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ