fbpx
Սպորտ

Պիկեն քննադատության է արժանացել Սևիլիայի դեմ խաղում դիտավորյալ դեղին քարտ ստանալու համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող էր դիտավորյալ դեղին քարտ ստանալ Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Սևիլյայի» հետ խաղի (4-0) վերջնամասում: Դա մրցաշրջանում նրա 7-րդ դեղին քարտն էր ու հիմա Պիկեն բաց կթողնի «Էյբարի» հետ մյուս տուրի խաղը:

32-ամյա Պիկեն խաղի վերջնամասում հարվածեց գնդակին մրցավարի սուլիչից հետո:

Այդ արարքի համար նա զգուշացում ստացավ:

Պիկեն դիտավորյալ է դեղին քարտ ստացել: Որակազրկումը «Էյբարի» հետ խաղին չեզոքացնելով՝ նա կկարողանա մասնակցել հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին: Այս մասին հաղորդում է Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ