fbpx
Խորհրդարան

Պլանավորման ժամանակ բազմաթիվ հրավերներ որոշվել է տեղափոխել հաջորդ տարիներին. Գալստյան

Հունիսի 10-ին Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսաֆյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան. խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին.

«Կառավարության պահուստային ֆոնդից այս տարվա համար ԱԺ-ին է տրամադրվել 183 մլն դրամ՝ գործուղումների համար. ի՞նչ լրացուցիչ անհրաժեշտություն է առաջացել այդ գումարները խնդրելու», – հարցրեց նա:

Գալստյանը նշեց, որ բազմաթիվ հանդիպումներ, գործուղումներ վերապլանավորվել են այս տարի:

«Նոր պլանավորում է իրականացվել գործողումների, թե ԱԺ նախագահի, թե պատգամավորների: Ոչ թե խոսքը վերաբերում է տեղի չունեցած գործուղումների մասով, այլ այն հրավերները, երկրի համար անհրաժեշտ ուղղությունները, որոնք պետք է լինեն, այդ մասով լրացուցիչ պլանավորում է իրականացվել: Պլանավորման ժամանակ բազմաթիվ հրավերներ որոշվել է տեղափոխել հաջորդ տարիներին, որովհետև ծավալը միանգամից ու մեծ չափով ավելացել է», – հավելեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ