Նոր մեղադրողները պատմել են իսպանական օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների մասին, հայտնում է Associated Press-ը:
Երգչուհի Անջելա Թյորներ Ուիլսոնը և 10 անանուն արտիստուհիներ արձագանքել են օգոստոսի 13-ին հրապարակված հրապարակմանը, որում ներկայացվել են Պլասիդո Դոմինգոյի սեռական հետապնդումներից տուժած տաս կանանց վկայությունները:
Կանանցից մեկի ղեկավարությունը չի թաքցրել այն փաստը, որ նրանք ձգտել են երիտասարդ կանանց չուղարկել Դոմինգոյի հանդերձարան, քանի որ երգիչը մոտենում էր նրանց, գրկում, համբուրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայի օպերան չի հետաձգի ոտնձգությունների մեջ մեղադրվող Դոմինգոյի համերգները:
