Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ու թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՊՆ-ից։
Նշվում է, որ նրանք քննարկել ռազմական ոլորտում ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչպես նաև խոսել Ուկրաինայում թուրքական Bayraktar TB2 անօդաչուներ արտադրելու հնարավորության ու հեռանկարի մասին։
