ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը` «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
«Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
- ՊՆ-ն Զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին հոլովակ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Իրադրությունը սահմանին․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլփոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416»,- ասվում է հաղորդագրության մեջ։