fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

«Իրականում հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ