ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնն անցած շաբաթ հանդիպում էր կազմակերպել Տավուշի մարզի զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում նրանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ընթացքում կին զինծառայողները բարձրացրել են իրենց ծառայությանն առնչվող հարցեր, հանդես եկել զինված ուժերում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ առաջարկություններով:
Բարձրացված հարցերը փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով: