Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Լուրը ՊՆ-ի կողմից բնութագրվել է որպես՝ «բացարձակ սուտ»։

