Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հասանովը Թուրքիա է այցելելու օգոստոսի 30-ին:
Այցի ընթացքում Հասանովը կմասնակցի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։