Ալիևը խոստովանել է, որ ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը ներկայումս գաղտնի է

Ամենադիտվածներ

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև

Ադրբեջանական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը ներկայումս գաղտնի է:

«Ադրբեջանի հասարակությունը դրանց մասին կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»,- ասել է նա՝ խոստովանելով, որ երկրի քաղաքացիներից թաքցնում են Բաքվի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստների մասին տվյալները:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ